Ռուբեն Սահակյան. Այդ արձագանքի վրա ես թքած ունենամ, դա վիրավորական է
Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանն օր-օրի սպասել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու եւ թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցմանը: Իսկ ովքեր անհանգստացած են այդ որոշումից առաջարկում է գնալ մոմ վառել, որ Հայաստանում վերջապես գոնե այս գործով արդար որոշում կայացվեց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի փաստաբան, փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը՝ հավելելով, թե ինքը լրատվամիջոցներից է տեղեկացել կատարվածի մասին:
«Մի անգամ ճշմարիտ բան են արել, ինչից լրագրողները անհանգստանում են, հա՞»,- նշել է Ռուբեն Սահակյանը: Դիտարկմանը, թե արձագանքն այդպիսին է, նա արձագանքել է. «Այդ արձագանքի վրա ես թքած ունենամ: Դա վիրավորական է, դա ժուռնալիստիկա չէ: Դա լկտիություն է ժուռնալիստների կողմից, որոնք արդարությունը թողած մի կողմ, անպայման, ուզում են, որ անմեղը դատապարտվի»:
Հարցին, թե այս որոշումը ենթադրում է , որ Արտակ Բուդաղյանը պետք է դատապարտվի՞, նա պատասխանել է. «Այդ տարբերակը բացառում եմ: Նախ` հոդվածը մինչեւ երկու տարվա ազատազրկում է նախատեսում: Հետո պատիժը ազատազրկման հետ չէր կապված: Հետեւաբար, ազատազրկման մասին խոսք լինել չի կարող: Բացի այդ, Խաչատրյանների ընտանիքից Բուդաղյանների մասով տուժող է հանդիսանում Լորետա Բարսեղյանը եւ համոզված եմ, որ նա չի բողոքի ու չի պահանջի Բուդաղյանին քրեական պատասխանատվության ենթարկել: Տարբերակ կա, որ նրա մասով էլ կկարճվի»:
Մանրամասն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: