Բաժիններ՝

Ակտիվիստը ճանաչել է իրեն ծեծողներին. քննիչը վստահ է, որ նա «շփոթում է»

Սեպտեմբերի 4-ի երեկոյան Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում դաժան ծեծի ենթարկված քաղաքացիական ակտիվիստ Արման Ալեքսանյանը երեկ Փակ շուկայի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ տեսել է իրեն ծեծած քաղաքացիներից երկուսին: Ճանաչելով նրանց՝  Ալեքսանյանը դիմել է իր գործով զբաղվող քննիչին, ով ևս Փակ շուկայի մոտ էր, սակայն քննիչը միջոցներ չի ձեռնարկել երիտասարդների ինքնությունը պարզելու համար և վերջիններիս բացատրություն տալու համար բաժին չի հրավիրել: Այս մասին Արման Ալեքսանյանը պատմել է Epress.am-ի հետ զրույցում:

Ակտիվիստի խոսքով՝ երբ ինքը մատնացույց է արել իրեն ծեծած երիտասարդներին, քննիչը միայն ասել է, որ գուցե «շփոթում է», և ոչինչ չի ձեռնարկել:

Epress.am-ը փորձել է հարցի շուրջ պարզաբանում ստանալ ոստիկանությունից, սակայն Ոստիկանության հասարակության հետ կապերի վարչության ներկայացուցիչ Արմեն Մալխասյանն ասել է, որ ծեծի դեպքի քննությունը շարունակվում է և ինքն ավելին ասել չի կարող:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս