Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի անդամներին ներկայացրել է ՀՀ-ում ստեղծված իրավիճակը

Այսօր տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ, որը վարել է Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին տեղեկացնում է ilur.am-ը:

Նիստում հաստատվել են Իրավական հարցերի, Արտաքին հարաբերությունների, Տնտեսական և բնապահպանական հարցերի, Հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովների քարտուղարները, ինչպես նաև Տնտեսական և բնապահպանական հարցերի և Հանրային միջոցառումների կազմակերպման հանձնաժողովների գործառույթները:

Փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել խորհրդարանական խմբակցության կատարած աշխատանքների և առաջիկա նստաշրջանում գործունեության ծրագրի վերաբերյալ:

Փոխնախագահ Արամ Մանուկյանը հաղորդում է ներկայացրել Եվրոպայի Լիբերալ Դեմոկրատների դաշինքի առաջիկա համագումարի և դրան Կոնգրեսի պատվիրակության մասնակցության վերաբերյալ:

Նիստում ելույթ ունեցել Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Քննարկվել է նաև կուսակցության հանձնաժողովների և տարածքային կառույցների ձևավորման ընթացքը, այնուհետև տեղի ունեցավ Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի քննարկում, ստեղծված իրավիճակը ներկայացրեց կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը»,- ըստ ԳԱԼԱ-ի՝ նիստից հետո ասել է Լևոն Զուրաբյանը և հավելել, որ ելույթն ամբողջությամբ շուտով վիդեոտարբերակով կներկայացնեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30