Բաժիններ՝

Ըստ առաջնահերթության՝ լուծվելու է մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վթարային շենքերի խնդիրը

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը այցելել է Աջափնյակ վարչական շրջանի 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենք:

Շրջելով բոլոր հարկաբաժիններում՝  քաղաքապետի տեղակալը տեղում ծանոթացել է շենքային ընդհանուր պայմաններին: Զրուցելով բնակիչների հետ և լսելով նրանց մտահոգությունները՝  Վահե Նիկոյանն ընդգծել է, որ մայրաքաղաքի 4-րդ կարգի վթարայնություն ունեցող շենքերի խնդիրները գտնվում է Երևանի քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրության կենտրոնում և, ըստ առաջնահերթության, դրանք լուծվելու են:

«Մայրաքաղաքում 4-րդ կարգի վթարային շենքերի հարցը մեր աշխատանքային օրակարգում է: Այդ շենքեր մեր կողմից մեկ անգամ ևս այցելությունների նպատակն այն է, որ տեղում գնահատենք իրավիճակն ու առաջնահերթորեն լուծում տանք այն  քաղաքացիների վերաբնակեցման խնդրին, որոնց շենքային պայմաներն առավել վտանգավոր են»,- նշել է Վահե Նիկոյանը:

Սիսակյան 3 հասցեում գտնվող շենքի հետ կապված հարցերի շուրջ առաջիկայում բնակիչների հետ միասին քաղաքապետարանում կկայանա քննարկում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30