
Թուրքիայի Գլխավոր շտաբը տվյալներ է հրապարակել երկրի զինված ուժերի անձնակազմի մասին

Asker Haber-ի փոխանցմամբ` Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը տվյալներ է հրապարակել երկրի զինված ուժերի անձնակազմի մասին: Դրանց համաձայն, Թուրքիայի զինված ուժերում կա 347 գործող գեներալ/ծովակալ, որոնցից 314-ը բաժին է ընկնում ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերին, 32-ը` Ժանդարմերիային, և 1-ը` Առափնյա պաշտպանությանը:
Սպաների ընդհանուր թվաքանակը կազմել է 40.003, որից 33.549-ը` ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերում, 5853-ը` Ժանդարմերիայում, 601-ը` Առափնյա պաշտպանությունում:
Ենթասպաների ընդհանուր թվաքանակը կազմել է 97.181, որից 72.966-ը` ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերում, 22.810-ը` Ժանդարմերիայում, 1405-ը` Առափնյա պաշտպանությունում:
Ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերի թվակազմը կազմել է 406.182 մարդ, Ժանդարմերիայինը` 174.242 մարդ, Առափնյա պաշտպանությանը`4155 մարդ: Ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերում քաղաքացիական ծառայողների քանակը կազմել է 47.719 մարդ, Ժանդարմերիայում` 3577 մարդ, Առափնյա պաշտպանությունում` 90 մարդ: