Ինչո՞ւ «սպեցնազն» ու բժիշկները կամ օդաչուները, հրաձգությունն ու ֆիզիկական պատրաստությունը միևնույն չափորոշիչներով պետք է քննություն հանձնեն. Տիգրան Աբրահամյան

Զինված ուժերում ատեստացիայի համակարգի մի խնդրահարույց դրույթ էլ բոլոր զորատեսակներին միևնույն սկզբունքների ներքո քննություն սահմանելն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Հատուկ նշանակության զորքերում, հրետանիում, ՀՕՊ-ում, ավիացիայում, ռազմաբժշկականում մասնագիտականը մի կողմ, նույն չափորոշիչներով քննություն են հանձնում:

Ինչո՞ւ «սպեցնազն» ու բժիշկները կամ օդաչուները հրաձգությունն ու ֆիզիկական պատրաստությունը միևնույն չափորոշիչներով պետք է հանձնեն:

Հատուկ նշանակության ուժերի զինծառայողներն ատեստացիայով նախատեսված գումարներից բացի նաև այդ զորատեսակի համար նախատեսված հավելավճար ունեն (կարելի է դիտարկել բարձրացումը), որն ընդգծում է այդ ստորաբաժանումների կարևորությունն ու նշանակությունը:

Սակայն անհասկանալի է ռազմական բժշկի, օդաչուի, տեխնիկական հետախուզության մասնագետի և այլ զինծառայողների` նույն սկզբունքներով և դրույթներով քննություն հանձնելը:

Յուրաքանչյուրի համար իր մասնագիտությանն ու մարտական խնդրին համահունչ չափորոշումներ պետք է սահմանել, ինչը հնարավորություն կտա ըստ զորատեսակների, գնահատելու զինծառայողի իրական կարողությունները:

Այն, որ 4 քննություններից մասնագիտականը ըստ զորատեսակների է, դա, մեղծ ասած, բավարար չէ:

Սա կարևոր է հատկապես պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի կրճատման և համալրման հետ կապված խնդիրների պայմաններում»,-գրել է Աբրահամյանը։

Տեսանյութեր

Լրահոս