Ագարակ գյուղում ավարտվել է հացահատիկի և գարու բերքահավաքը
Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում արդեն ավարտվել է հացահատիկի բերքահավաքը: 1 հա-ից հավաքվել է շուրջ 25-30, տեղ-տեղ նաև մինչև 40 ցենտներ հացահատիկ: Ագարակի գյուղապետ Վահան Խաչատրյանը բերքի որակը այս տարի բավարար համարեց՝ նշելով, որ, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի «էլի լավ էր».
«Նախորդ տարի հացահատիկ ընդանրապես չկար, թե բնությունն էր պատճառը կամ թե սերմի որակը այն չէր, չեմ կարող ասել, բայցը փաստը նա էր, որ հացահատիկ չստացան գյուղացիները»,- ասաց նա՝ հավելելով, որ այս տարի ցանվել է 50 հա հացահատիկ:
2000 բնակիչ ունեցող համայնքն ունի ոռոգման խնդիր: Գյուղապետի խոսքով՝ ոռոման ցանցը հին է, ինչի պատճառով ջրի մեծ կորուստներ են լինում.
«100 լիտր ջուր ենք բաց թողնում, կեսից ավելին տեղ չի հասնում»,- ասում նա: Միջհամայնքային ճանապարհներից մեկն այժմ վերանորոգվում է, մյուսի նորոգման աշխատանքներն էլ կսկսվեն առաջիկայում՝ վստահեցրեց համայնքի ղեկավար Վահան Խաչատրյանը: