Բաժիններ՝

Սուրիկ Խաչատրյանի հարստությունները

Գորիսի 1992-94 թվականների քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը Aravot.am-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ունեցվածքի մասին նոր տեղեկություններ է ներկայացնում:

«Լիսկան հայ ժողովրդից հափշտակել է 200 միլիոն դոլարից ավելի հարստություն: Մեր ժամանակների հակահերոս Սուրիկ Խաչատրյանը , երբ 1990 թվականին ներկայացավ Գորիս քաղաք, ուներ ընդամենը 2 սենյականոց անշուք 1 բնակարան եւ մեկ Վազ 06 մակնիշի մի քանի տարվա մեքենա: Թվարկեմ, թե դրանից հետո ինչեր է ձեռք բերել: Գորիսի առանձանատունը, հազարավոր գծամետր սրբատաշ բազալտից կառուցված, ձեռք է բերել Գորիսի սուրբ Գրիգոր լուսավորիչ գմբեթի համար հանգանակված ֆինանսական միջոցների հաշվին: Կառավարության որոշմամբ փակել է Դավիթ Բեկի անվան փողոցի մի հատվածը եւ դարձրել իր առանձնատան բակ, ուր տեղի է ունեցել հանրահայտ ծանրագույն ոճրագործությունը: Սեփականացրել է եւ իր առանձնատանն է միացրել Գորիսի քաղաքային նորակառույց բաղնիքը:

Տարիներ առաջ չնչին գնով, մոտ 20.000 դոլարով, տիրացել է Գորիսում գտնվող թիվ 21 շինարարական միավորման վարչական եռահարկ մեծ շենքին: Նախ ձեւակերպել է իր անձնական վարորդ Ռազմիկ Թունյանի անվամբ, իսկ մեկ ամիս անց եռապատիկ ավելի գումարով վերավաճառել է ՀՀ էնեգետիկայի նախարարությանը:

Ակնհայտ է, որ կատարվածը պետական միջոցների առանձնապես խոշորամասշտաբ հափշտակություն է: Չնչին գումարներով սեփականաշնորհել է հսկայական միջոցներով կառուցված Գորիսի գարեջրի եւ լիմոնադի գործարանը, որտեղ արտադրվում է գարեջուր եւ (ակներ) խմելու ջրի տեսականի:

Կարդացեք նաև

GAREJRI-GORCARAN

Առայժմ 99 տարով տիրացել է Իշխանասարի բարձրադիր լեռնալանջին գտնվող իր մեծությամբ Հայաստանի երկրորդ բնական լճին: Այն, ձեւակերպել է իր 19 ամյա որդու՝ Տիգրան Խաչատրյանի անվամբ: Այդ լիճը գտնվում ե Սեւանա լճից մոտ 200 մ ավելի բարձրադիր վայրում, որտեղ աճում են մի քանի կիլոգրամանոց իշխան տեսակի ձկներ, որով սնվում են իր ընտանիքը, բանդան եւ իշխանական վերնախավի ներկայացուցիչները:

SDXI-LICH

Առայժմ 99 տարով տիրացել է Գորիս քաղաքից 7 կմ հեռավորության վրա գտնվող Քարահունջի ջրամբարին, որը հայտնի է Սդղի գյոլ անվամբ: Միաժամանակ տիրացել է այդ լճին հարակից մի քանի տասնյակ հսկայական հեկտար հողատարածքների եւ լճափին գտնվող 1970-ականներին կառուցված հանգստյան տանը: Խնջույքների մի մասը, մասնավորապես վերջին սպանությանը նախորդածը, կատարվել է վերը նշված հանգստյան տանը:

Այս ամբողջը ձեւակերպել է աներձագի՝ «Տիգրան եւ Տրդատ» ընկերության տնօրեն Վարդան Բարսեղյանի անվամբ: Գորիսում` Երեւան -Ստեփանակերտ ճանապարհին է գտնվում Լիսկայի եղբոր` Աղալարի որդու ապօրինի գործող գիշերային ակումբը, որտեղ խեղվել են սյունեցի աղջիկների, նույնիսկ անչափահաս աղջիկների ճակատագրեր: Առայժմ իր ենթակայի՝ Սուրիկ Բաղդասարյանի անվամբ գրեթե անվճար սեփականաշնորհել ու գրանցել է Գորիսի քաղաքային իշխանության նախկին շենքը: Այն գտնվում է Գորիսի հենց կենտրոնում եւ պատմամշակութային արժեք է:

Գրեթե անվճար` ընդամենը 4 միլիոն դրամով, տիրացել եւ իր աներձագի՝ Վարդան Բարսեղյանի անվամբ ձեւակերպել է Գորիսի կենտրոնում գտնվող 1100 քմ հողատարածքը եւ այդ տարածքում գտնվող Գորիսի տրիկոտաժի, կարի նախկին միավորման միջոցներով իրականացված բազմաբնակարան շենքի կիսակառույցը:

Գրեթե անվճար տիրացել եւ կնոջ` Լորետայի, անվամբ ձեւակերպել է Գորիսի «Նոր վանքի պափ» թաղամասում գտնվող լողավազանի կիսակառույցը եւ նրան հարակից հողատարածքը:

LOXAVAZAN-2

Սուրիկ Խաչատրյանին է պատկանում Գորիսից մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող խոշոր գազալցակայանը, այդ տարածքի 1000 քմ-ն ճանկել է Շինուհայրի գյուղական համայնքից, գյուղապետ Սմբատ Երեմյան, իսկ 200 քմ-ն՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից:

SHINUHAYR-GAZ

Գազալցակայանի տարածքի 200 քմ-ն կառուցվել է Երեւան-Գորիս ավտոմայրուղու վրա, ինչով կոպտորեն խախտվել են ՀՀ ճանապարհաշինարարության եւ ճանապարհային անվտանգ երթեւեկության կանոնները: Օբյեկտը գործում է 3,5 տարի: Իրեն են պատկանում նաեւ Գորիսի տարածաշրջանի մյուս գազալցակայանները: 2-ը` Կապանում, նույքան էլ՝ Սիսիանի տարածաշրջանում:

GORISI-GAZI-KALONKA-2

Կարդացեք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս