Հարցում Երևանի փողոցներում՝ Հայաստանից հեռանալու մտադրությունների մասին (տեսանյութ)

168.am-ը Երևանի բնակիչներից հետաքրքրվեց՝ արդյոք վերջիններս Հայաստանից ատագաղթելու և այլ երկրներում բնակություն հաստատելու ցանկություն ունե՞ն: Տեսախցիկի առջև խոսելու ցանկություն արտահայտում էին հիմնականում Երևանի այն բնակիչները, ովքեր Հայաստանից հեռանալու ցանկություն չունեին: Նրանց մեծ մասը նշում էր, որ թեև որոշակի խնդիրներ ունեն այստեղ, դժվարությամբ են կարողանում պահել իրենց և իրենց ընտանիքների գոյությունը, այնուամենայնիվ, ցանկանում են ապրել Հայաստանում. հասկանում են, որ այլ երկրներում ևս կան դժվարություններ, բացի այդ՝ իրենց հարազատները բնակվում են այստեղ, հետևաբար՝ իրենք հեռանալ չեն կարող:

Տեսախցիկի առջև իրենց կարծիքը չէին ցանկանում արտահայտել նրանք, ովքեր երկրից հեռանալու ցանկություն կամ մտադրություն ունեին: Հիմնական պատճառաբանությունը հետևյալն էր՝ մեր հեռանալու մտադրությունը երկրի իշխանություններին առհասարակ չի հետաքրքրում: Նշենք նաև, որ Երևանի մի քանի բնակիչներ մտահոգություն հայտնեցին այն առումով, որ երբ իրենք մտածում են միայն իրենց անձի մասին, ապա, անկասկած, ցանկանում են հեռանալ երկրից, սակայն, երբ մտածում են երկրի ապագայի մասին, հասկանում են, որ դրանով վնաս են հասցնելու Հայաստանին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս