Յունիբանկը և «Զիգզագ» խանութների ցանցն առաջարկում են կենցաղային տեխնիկա ապառիկ` 0% կանխավճարով
Յունիբանկը «Զիգզագ» խանութների ցանցի հետ համատեղ հայտարարել է նոր ակցիա, որի շրջանակներում ապառիկ կարելի է գնել Bosch և Siemens սառնարաններ և սպասք լվացող մեքենաներ շահավետ պայմաններով` 0% կանխավճարով, 0% տարեկան տոկոսադրույքով և 0% միջնորդավճարով: Վարկի գումարը կազմում է մինչև 1,5 մլն դրամ, ժամկետը` 12 ամիս: Ակցիան գործում է մինչև 2013թ.-ի հուլիսի 31-ը:
Վարկի ստացման պարտադիր պայման է հանդիսանում բացասական վարկային պատմության բացակայությունը: Եթե հաճախորդն ունի դրական վարկային պատմություն, ապա նա կարող է դիմել մինչև 300 000 դրամ գումարով վարկի համար` ներկայացնելով միայն անձնագիրն ու սոցիալական քարտը: Իսկ եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի վերաբերյալ: Այդ դեպքում բավարար է չունենալ բացասական վարկային պատմություն:
Հիշեցնենք, որ Յունիբանկը լիարժեք գործարկեց CRM-համակարգերի և ամպային հաշվարկների (Cloud Computing) ոլորտում համաշխարհային առաջատար` ամերիկյան Salesforce.com ընկերության կառավարման համակարգը: Դա հնարավորություն տվեց ապրանքների ձեռքբերման համար սպառողական վարկը հաստատել մեկ րոպեում: Յունիբանկի կողմից առաջարկվող մատչելի պայմաններն էապես բարձրացնում են սպառողական վարկավորման հասանելիության մակարդակը, ինչի շնորհիվ սպառողական վարկավորման ծավալով Յունիբանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատար հնգյակում է: