Բաժիններ՝

Կրակում է Տարոն Մարգարյանը

Հուլիսի 3-6-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաք:

Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, հուլիսի 3-ին Տարոն Մարգարյանը նախ այցելել է Պետրոպավլովյան ամրոց, շրջել ու ծանոթացել է Սանկտ Պետերբուրգի պատմության թանգարանի մասը կազմող ամրոցի տարածքին:

Այնուհետ տանտերերը քաղաքապետին հրավիրել են ամրոցի Նարիշկինի աշտարակ, որտեղից ամեն օր թնդանոթային համազարկով ազդարարվում է կեսօրը: Այս ավանդույթն, ի դեպ, սկիզբ է առել դեռևս Պետրոս Առաջինի կառավարման ժամանակաշրջանից: Ժամանակ առ ժամանակ թնդանոթային համազարկի իրավունքը վերապահվում է նաև Սանկտ Պետերբուրգի պատվավոր հյուրերին:
Հուլիսի 3-ի կեսօրյա համազարկի իրականացման իրավունքը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Ի հիշատակ իրականացված համազարկի, թանգարանի տնօրինությունը թնդանոթի արդեն կրակած պարկուճը՝ համապատասխան գրառումով, նվիրել է Տարոն Մարգարյանին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031