38-ամյա վարորդը «Lexus»-ով հայտնվել է ժայռաբեկորների վրա. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ 38-ամյա Գրիշա Պետրոսյանը, վարելով «Lexus» մակնիշի՝ 98 QU 888 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր ժայռաբեկորներին բախվելով հայտնվել ձորում՝ ժայռաբեկորների վրա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ տեղեկությունների՝ կա 1-2 վիրավոր: Այս պահին վթարի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ ջոկատի հրամանատար Դավիթ Հայրապետյանի գլխավորությամբ:

Հրշեջները աշխատանքներ են կատարել, որպեսզի ավտոմեքենայից գազի արտահոսք չլինի: Այս պահին Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզում են ստացած տեղեկությունը՝ հիվանդանոց տեղափոխված անձանց վերաբերյալ:

Կարդացեք այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031