
Մոսկվայում ազատազրկման է ենթարկվել «օրենքով գող» Լևան Սուխումսկին (տեսանյութ)

Ըստ shamshyan.com-ի՝ հայտնի է դարձել, որ այսօր Մոսկվայի Նիկուլինյան շրջանային դատարանը 3 տարվա ազատազրկման է ենթարկել 37-ամյա «օրենքով գող» Լևան Աբուլաձեին, ով քրեական աշխարհում հայտնի է Լևան Սուխումսկի մականունով: Դատապարտյալը մեղավոր ճանաչվեց մեծ քանակի թմրանյութ պահելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեջ: Նշենք, որ Լևան Սուխումսկին համարվում է Մեհրաբ Ջանգվելաձեի Սուխումիի գողական կլանի ամենահայտնի երիտասարդ ներկայացուցիչներից մեկը:
Տեսանյութը՝ այստեղ.