Բաժիններ՝

«SNICKERS», «Mars», «Dove», «BOUNTY», «Starburst», «M&M’s», «Maltesers», «Twix», «Celebrations» պաղպաղակները վաճառվում են առանց հայերեն մակնշման

«Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունն իրականացրել է ուսումնասիրություն նաև իրացման ցանցում վաճառվող Հայաստանի Հանրապետոթյուն ներկրված պաղպաղակի շուկայում: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հայրենական արտադրանքից մի քանի անգամ ավելի թանկ արժեք ունեցող «SNICKERS», «Mars», «Dove», «BOUNTY», «Starburst», «M&M’s», «Maltesers», «Twix», «Celebrations» պաղպաղակները վաճառվում են հիմնականում առանց հայերեն մակնշման: Ստացվում է, որ սպառողը, մի քանի անգամ ավելի թանկ վճարելով, չունի հնարավորություն իմանալու՝ ինչ է օգտագործում և հույսը պետք է դնի միայն պաղպաղակների հայտնի անվանումների վրա:

Կազմակերպությունը խնդրի մասին տեղեկացրել է նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:

Հ.Գ. «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունն իրականացնում է ուսումնասիրություններ նաև դեղորայքի և կոսմետիկ միջոցների շուկայում և առաջիկայում հանդես կգա համապատասխան հայտարարություններով»:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031