Բաժիններ՝

Ֆինանսների նախարարն ընդունել է Բուզանդի փողոցի բնակիչներին

Մայիսի 24-ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հանդիպել է Բուզանդի փողոցի մի խումբ բնակիչների հետ: Հանդիպման ընթացքում քաղաքացիներին տեղեկացվել է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը բնակիչներին հուզող խնդիրներին լուծումներ տալու նպատակով: Խնդրի կոնկրետ լուծումները բնակիչներին կառաջարկվեն արդեն ս.թ. հուլիսի սկզբին կայանալիք հանդիպման ընթացքում:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը ս.թ. ապրիլի 4-ին հանձնարարական է տվել միջգերատեսչական հանձնաժողովին <<Գապբնակշինի>> առողջացման ծրագրի մեկնարկից հետո երեքամսյա ժամկետում, այն է՝ մինչև ս.թ հունիսի 30-ը, ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031