Գողությունը նույն օրը բացահայտվեց
Մայիսի 22-ին, ժամը 06.20-ին, ոստիկանությայն Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի երիտասարդ և հայտնել, որ Ուռուտ գյուղում գտնվող տանը կից ավտոտնակում կայանված «Սիատ» ավտոմեքենայի բեռնախցիկը բացելով՝ գողացել են գազի բալոն` պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս:
Նույն օրը, ժամը 19.50-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Ստեփանավանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 1990 թ. ծնված Նժդեհ Ա.-ն և 1985 թ. ծնված Արթուր Գ.-ն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն: