 
                        Վտանգավոր անկում
 
                                    Այս տարի Հայաստանի դպրոցներն ավարտեցին 30 հազար դպրոցականներ` 10 հազարով պակաս, քան նախորդ տարի: Սա նշանակում է, որ այս տարի հայկական բանակ կզորակոչվի, լավագույն, դեպքում 10 հազար նորակոչիկ:
Բանակաշինության ակունքներում կանգնած զինվորականներն ու մասնագետները հիշում են, որ 10-15 տարի առաջ տարեկան զորակոչվում էր 25-27 հազար: Նորակոչիկների թվի նման կտրուկ անկումը հուշում է, որ բանակի թվի հետագա նվազում թույլ չտալու համար պետք է անցկացնել ռազմական ռեֆորմ` պետք է անցում կատարել պրոֆեսիոնալ ծառայության: Ինչպես ցանկացած այլ ծառայություն, հայրենիքի պաշտպանությանն ուղղված ծառայությունը ևս կարող է դառնալ վճարովի: Այդ դեպքում հնարավոր կլինի բանակի համար ապահովել անհրաժեշտ քանակի զինվորականներ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        