
Ցրտահարությունները և կարկտահարությունը կազդեն գնաճային զարգացումների վրա. ԿԲ

Մայիսի առաջին կեսին, եղանակային վատ պայմանների հետևանքով, հանրապետության մի շարք շրջաններում տեղի են ունեցել ցրտահարություններ և կարկտահարություն, ինչը կարող է բացասական ազդեցություն թողնել գյուղատնտեսության ճյուղի հետագա զարգացումների վրա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը։
Մայիսի 14-ին «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ գազի սակագների փոփոխության հայցով:
Այս երևույթներն իրենց ազդեցությունը կունենան կանխատեսվող հորիզոնում ակնկալվող մակրոտնտեսական միջավայրի և գնաճային զարգացումների վրա, ինչի պատճառով անհրաժեշտություն է առաջացել ճշգրտել դրամավարկային քաղաքականության առաջիկա ծրագրի հիմքում դրված կանխատեսումներն ու դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ այդ երևույթների հնարավոր հետևանքների և ազդեցությունների գնահատումներով:
Հաշվի առնելով նշված հանգամանքը, «Գնաճի հաշվետվություն (2013 թ. երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագիր, 2013 թ. առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն)» պարբերականի հրապարակման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի առաջին տասնօրյակ: