ԵԽ ԽՎ մշտական հանձնաժողովը նիստ կգումարի Երևանում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) մշտական հանձնաժողովի նիստը կկայանա Երևանում 2013թ. մայիսի 31-ին, Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում:
Այդ առթիվ ԵԽ ԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
ԵԽԽՎ նախագահի կողմից նիստի բացումից հետո, ՀՀ Ազգային ժողովի նախագահը խոսքով կդիմի մասնակիցներին: Խորհրդարանականներն այնուհետև տեսակետներ կփոխանակեն ՀՀ Արտաքին գործերի նախարարի հետ, որը վեց ամսով նախագահում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն սկսած մայիսի 16-ից:
Քննարկումները կկենտրոնանան նախագահության ընթացքում Հայաստանի առաջնահերթությունների և Նախարարների կոմիտեի հետ վեհաժողովի ընթացիկ քաղաքական երկխոսությանն առնչվող այլ խնդիրների վրա:
Օրակարգային հարցերն ընդգրկում են ազատազրկման այլընտրանքների խթանումը, ծնողական արձակուրդը որպես գենդերային հավասարության խրախուսման միջոց, և 2014 – 2015 երկամյակի ընթացքում Եվրոպայի խորհրդի բյուջեներն ու առաջնահերթությունները թեմաները:
Բացի այդ, ԵԽ ԽՎ Միացյալ եվրոպական ձախերի խմբի կողմից եղել է խնդրանք կազմակերպելու բանավեճ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը 25 տարի անց. Եվրոպայի խորհրդի հնարավորությունները աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցմանը» խորագրով: Այդ բանավեճի, կամ պահանջված վերջնաժամկետներում ցանկացած այլ բանավեճերի դիմումների իրականացումը կհաստատվի միայն հանդիպման բացմանը` օրակարգի ընդունման ժամանակ:
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ