Բաժիններ՝

Թիվ 13/16 ընտրատեղամասերում՝ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի օգտին 1-ական քվեաթերթիկ

«Բարև Երևան» դաշինքի  դիմումի համաձայն` թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկել է 13/01, 13/11, 13/13 և 13/16 ընտրատեղամասերի արդյունքները:

Վերահաշվարկի արդյունքում 13/11 և 13/13-ում ձայների մեջ փոփոխություններ չեն գրանցվել, իսկ13/01-ում անվավեր քվեաթերթիկների թիվը 1-ով ավելացել է:

13/16-ում անվավեր ճանաչված քվեաթերթիկները 2-ով պակասել են և 1-ական քվեաթերթիկով ավելացել է  ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի օգտին քվեարկած քվեաթերթիկների թիվը:

Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արայիկ Մատինյանը:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս