Բաժիններ՝

Գնահատվում է շենքերի սեյսմիկ խոցելիությունը

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության կարևոր գործառույթներից է շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունն ու սեյսմիկ խոցելիության աստիճանի գնահատումը:

Վերջին տարիների նշանակալի աշխատանքներից է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր տերմինալի սեյսմիկ հաշվարկը, որն իրականացրել են ՍՊ Արևմտյան ծառայության մասնագետները` Զավեն Խլղաթյանի գլխավորությամբ:

Միայն 2012 թ. սեյսմիկ ռիսկի վերաբերյալ տվյալների բազան համալրվել է մոտ 500 շենքի տվյալներով:

Կատարվել է դպրոցների և մանկապարտեզների շենքերի ակնադիտական և գործիքային հետազննություն, տեխնիկական վիճակի ուսումնասիրություն և սեյսմիկ խոցելիության գնահատում՝ ընդգրկելով հանրապետության տարբեր բնակավայրերի 44 դպրոց և 11 մանկապարտեզ: Մասնագիտական եզրակացություններ են տրվել 105 շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ:

Շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի և սեյսմիկ խոցելիության գնահատման աշխատանքները կատարվում են Հայաստանի բոլոր մարզերում՝ ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի բոլոր 4 տարածքային ծառայությունների (ՊՈԱԿ-ների) կողմից:

Կատարվում է նաև ՀՀ քաղաքացիների ընդունելություն, տրվում է մասնագիտական խորհրդատվություն և բացատրություններ` բնակիչներին հուզող հարցերի վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս