Բաժիններ՝

Ըստ տեղեկությունների՝ «BMW X 5»-ի վարորդն ու ուղևորները դաժան ծեծի են ենթարկել «Газель»-ի վարորդին

Այսօր՝ մայիսի 8-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում Էջմիածնի բժշկական կենտրոն է միջին ծանրության վնասվածքներով տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Փարաքյար գյուղի վարչական շրջանում «BMW X 5» մակնիշի 50 VV 055 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Աշտարակ քաղաքի բնակիչ 31-ամյա Գարրի Առաքելյանը բախվել է իր առջևով ընթացող «Газель» մակնիշի՝ 27 08 L համարանիշի ավտոմեքենային:

Ըստ տեղեկությունների՝ վթարից հետո «BMW X 5»-ի միջից դուրս են եկել մի քանի հոգի և դաժան ծեծի ենթարկել «Газель»-ի վարորդին:

Այս պահին նշված վթարով զբաղվում է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակը, և հնարավոր է՝ նշված փաստով հետաքննություն անցկացնի ոստիկանության Էջմիածնի բաժինը:
Հիվանդանոց տեղափոխված «Газель»-ի վարորդը, բժիշկների հայտարարությունների համաձայն, ի վիճակի չէ բացատրություն տալու:

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս