Բաժիններ՝

Աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով 7 հիվանդ է հոսպիտալացված

Արդեն տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզում արձանագրվել էին աղիքային վարակիչ հիվանդության ախտանշաններով դեպքեր: Ինչպես հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից, ներկայումս այս ախտանիշներով 7 հիվանդ է հոսպիտալացված, նրանց վիճակը բավարար է, ունեն առողջացման դրական տեղաշարժ:

Ըստ ԱՆ-ի՝ շարունակվել են խմելու ջրի լաբորատոր  հետազոտությունները, որոնց արդյունքում հայտնաբերվել են շեղումներ: Համաճարակաբանական և լաբորատոր հետազոտությունների արդյունքները վկայում են այն մասին, որ Արգել համայնքի բնակչության շրջանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով հիվանդության դեպքերի արձանագրման հավանական աղբյուրը համարվում է խմելու ջուրը, քանի որ հիվանդության դեպքերն արձանագրվել են միաժամանակ, ընթանում են թեթև ընթացքով, հիվանդներն արձանագրվում են համայնքի տարբեր թաղամասերում և ունեն միևնույն կլինիկական ախտանշանները, խմելու ջրի որակի վատացումը` մանրէաբանական ցուցանիշներ, համընկնում է  համայնքում ոռոգման ջրի տրման հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս