Թվով 17 տեղամասերի արդյունքներում կողմ ձայների որևէ փոփոխություն չի գրանցվել

Երևանի ավագանու 2013թ. մայիսի 5-ին կայացած ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա այսօր իրականացված ընդհանուր առմամբ 32 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքների ավարտին թվով 17 տեղամասերի արդյունքներում կողմ ձայների որևէ փոփոխություն չի գրանցվել:

Մնացած ընտրական տեղամասերում ոչ էական փոփոխությունների արդյունքում` «Առաքելություն» կուսակցությանը և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերը նվազել են 1-ականով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն աճել է 1-ով, Հայ ազգային կոնգրես կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 3-ով, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 4-ով, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվն աճել է 5-ով, իսկ «Օրինաց երկիր» կուսակցությանը կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը մնացել է անփոփոխ:

Վերահաշվարկի արդյունքում անփոփոխ է մնացել նաև անվավեր քվեաթերթիկների թիվը:
Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` վերահաշվարկ իրականացնելու վերջնաժամկետն է մայիսի 10-ը` ժամը 14.00-ն: Վերահաշվարկ իրականացնելիս ընտրական հանձնաժողովն աշխատում է առանց հանգստյան օրերի` ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031