Բաժիններ՝

Էրմիտաժին կից կբացվի բացառիկ հյուրանոց (լուսանկարներ)

Այս ամառ Սանկտ-Պետերբուրգում տեղի կունենա լյուքս դասի նոր հյուրանոցի բացումը։ Այն կդառնա պաշտոնապես Էրմիտաժին կից գործող միակ հյուրանոցը։

The Official State Hermitage Hotel 5-աստղանի հյուրանոցը կտեղակայվի Սանկտ-Պետերբուրգի կենտրոնում՝ Heritage Hotel-ի նախկին շենքում։
Շենքը ռեստավրացիայի է ենթարկվել։ Ճարտարապետությունը և ներքին հարդարանքը հիշեցնում են Ձմեռային պալատը, որը Պետական Էրմիտաժի մաս է կազմում։

The Official State Hermitage Hotel-ը կունենա 126 համարներ և լյուքսեր։
Դրանցից յուրաքանչյուրը կունենա ինքնատիպ և մյուսներից տարբերվող ներքին հարդարանք։
Միակ ընդհանրությունը այն է, որ բոլոր համարները այնտեղ մնացողներին կտեղափոխեն ցարական Ռուսաստանի շքեղ միջավայր։
Հյուրանոցից թանգարան կգործի անվճար փոխադրամիջոց։ Իսկ Hermitage Museum TV ներքին հեռուստաալիքը կծանոթացնի թանգարանի ծրագրին։
Հյուրանոցում կգործի նաև ռեստորան՝ Եկատերինա Մեծ կայսրուհու անվան։ Մենյուում կլինեն այն կերակրատեսակները, որոնք մատուցվում էին կայսրուհուն։ Բացի այդ, կգործի նաև Michelangelo Boutique Café սրճարանը, որտեղ հնարավոր կլինի ճաշակել իտալական խոհանոցի խորտիկները։

Hermitage-Hotel8 Hermitage-Hotel1 Hermitage-Hotel2 Hermitage-Hotel4 Hermitage-Hotel5 Hermitage-Hotel6 Hermitage-Hotel7

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս