Բաժիններ՝

ԱՀԿ նոր ղեկավարի անունը հայտնի է

Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նոր ղեկավար է դարձել բրազիլացի Ռոբերտու Ազեվեդուն։ Այս մասին հայտնում է Agence France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով ԱՀԿ-ում Պակիստանի ներկայացուցիչ Շահիդ Բաշիրի խոսքերը։ Բաշիրը մասնակցել է կազմակերպության նոր ղեկավարի ընտրություններին։

Այն մասին, որ Ազեվեդուն է գլխավորելու ԱՀԿ-ն, ԶԼՄ-ները հայտնել էին դեռ երեկ՝ մայիսի 7-ին։ Սակայն պաշտոնապես նրա անունը չէր հայտարարվել։

Ազեվեդուն ամենայն հավանակությամբ իր պարտականությունների կատարմանը կանցնի սեպտեմբերի 1-ից, երբ ներկայիս ղեկավար Պասկալ Քամին վայր կդնի լիավորությունները։

Ռոբերտու Ազեվեդուն առաջին լատինաամերիկացին է, ով գլխավորում է միջազգային առևտրային այս կազմակերպությունը։

Նշենք, որ Հայաստանի` ԱՀԿ-ին անդամակցության գործընթացը սկսվել է դեռևս 1992 թվականից, երբ Հայաստանը դիմեց Առևտրի և Սակագների Գլխավոր Համաձայնագրին (GATT) դիտորդի կարգավիճակ ստանալու համար, իսկ 2003թ. փետրվարի 5-ին Հայաստանը պաշտոնապես դարձավ ԱՀԿ 145-րդ անդամը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս