18-ամյա վարորդը Տավուշի մարզում «Mitsubishi Pajero»-ով կողաշրջվել է. կան վիրավորներ
Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 16:00-ի սահմաններում Այգեձոր գյուղի բնակիչ 18-ամյա Հարություն Բաբայանը, վարելով «Mitsubishi Pajero» մակնիշի՝ 24 LO 799 համարանիշի մեքենան, Արծվաբերդ-Այգեձոր ճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը՝ Հ. Բաբայանն ու ուղևորներ 18-ամյա Էդիկ Չատյանը և 19-ամյա Արամայիս Բաբասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդի հիվանդանոց, որտեղից՝ Ա. Բաբասյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, քանի որ նա ժամկետային զինծառայող է:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: