ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաման է ստորագրել, որով զբաղեցրած պաշտոնից ազատել է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին։
«Բարև, Երևան» դաշինքը արդեն պատրաստել է հանցագործության մասին հաղորդում և րոպեներ անց այն կներկայացնի իրավապահ մարմիններին, համաձայն որի՝ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը զրպարտչական տեղեկություններ է տարածել «Ժառանգություն» կուսակցության և «Բարև, Երևան» դաշինքի հասցեին:
Մայիսի 3-ին Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը և ՀՀԿ կենտրոնական ընտրական շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը հանդիպել են Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ Սթյուարտ Դիքսոնի գլխավորությամբ:
Տ. Ուրիխանյանի հայտարարությունը հանդիսանում է ՀՀ քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածով նախատեսված արարք: Մասնավորապես, քրեական օրենսգիրքը երկուսից հինգ տարվա ազատազրկում է նախատեսում ընտրողներին ապակողմնորոշելու նպատակով ընտրությունների անցկացման ընթացքում կուսակցությունների դաշինքի վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածողների համար:
Որոշ մարզերում դպրոցի ուսուցիչներից շատերը, որոնք մեր համակիրներն են, հիմա անուններ չեմ տալու, հասցեներ չեմ ասելու, նրանց հարկադրաբար ներկայացրել են ՀՀԿ ցուցակով վերապատաստման, բայց նրանք միևնույնն է՝ «Ժառանգության» անդամ են: Եթե, օրինակ, մեր կառույցի նվիրված անդամի կնոջը ՀՀԿ-ից ցուցակներով պարտադրել են գնալ լիցենզավորման, մենք ասեինք՝ մի գնա՞:
Այսօր Բաքվի փողոցներից մեկում հայտնաբերվել է ադրբեջանցի սպայի դիակը:
Ես տեղյակ եմ, որ Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը նոտա է հղել Իրանի ԱԳՆ-ին:
Մայիսի 3-ին, ժամը 11.37-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գ.Արզումանյան փողոցի թիվ 3 շենքի պարիսպը փլուզվել է:
Այն, որ հայ հասարակության արժեհամակարգը ենթարկվել է գլոբալ փոփոխությունների՝ անհերքելի փաստ է: Փոխվել են հերոսներ ու իդեալներ կերտելու չափանիշները: Եթե նախկինում պատմության մեջ որպես հերոսներ ամրագրվում էին հայտնագործողները, ստեղծողները կամ հայրենիքի նվիրյալները, ապա այսօր «հերոս» են՝ տիրակալները, զավթիչներն ու խոշոր կարողությունների տեր մարդիկ:
Նա ընդգծել է, որ ներկայումս Թուրքիայում իրականացվում է բարդ գործընթաց՝ ահաբեկչության վաղեմի խնդրի լուծման նպատակով:
Նախորդ ամիս Թուրքիան միջին հաշվով Իրանից ներկրել է օրական մինչև 140.000 բարել նավթ՝ հասնելով ութամսյա առավելագույնին:
Իհարկե, դա վատ է, դա խախտում է, որի համար անգամ փոխհատուցում կարող է վճարել երկիրը, և մենք ունեինք անգամ նախադեպեր, երբ Եվրոպական դատարանը նման դեպքերում որոշումներ է կայացրել, որ պետք է փոխհատուցում վճարվի, համարել է դա խոշտանգում:
Դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է, որ մոտ ապագայում երկրի զինված ուժերը համալրվելու են հայրենական արտադրության էսկադրոնային ականակրով և ականազերծման նոր համակարգով:
«Ռոբոտների օր» կոչվող միջոցառմանը մասնակցում էին «Այբ» ավագ դպրոցի ռոբոտատեխնիկայի խմբակի և Պոլիտեխնիկի հենակետային վարժարանի սաները, ովքեր ցուցադրեցին իրենք պատրաստած ռոբոտները:
Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ իր նախարարությունը սեփական արխիվում հայտնաբերել է այնպիսի փաստաթղթեր, որոնք հաստատում են Պարսից ծոցի երեք կղզիների նկատմամբ Իրանի ինքնիշխանությունը:
Սարի թաղի 8-9-րդ շարքի կենտրոնով անցնող ճանապարհի հատման մասում մի փոքր ազատ տարածք կար, որն այժմ բռնազավթվել է ինչ-որ Պետոյի կողմից. հիմքերը գցել են, բավական քանակությամբ շինանյութ կուտակել և արագ թափով «մոյկա» են կառուցում։
Սայիդ Ջալիլին ակնկալում է այդ հանդիպման ժամանակ ստանալ ապրիլին Ալմա Աթայում Իրանի արած առաջարկների պատասխանները:
Պարզվում է մարմնավաճառները հաճախորդների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերել հենց Ջ. Ավայանին պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայում։ Մասնավորապես, 2010թ. հունիս ամսից մինչև 2012թ. փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում նրա ավտոմեքենան կայանել է Երևան քաղաքի Արտաշիսյան 44 հասցեում գտնվող «Մայամի» հյուրանոցային համալիրի բակում և թույլատրել մարմնավաճառներից` յուրաքանչյուրին 5000 ՀՀ դրամ վարձատրության դիմաց, նստել ավտոմեքենայի մեջ եւ հաճախորդների հետ պոռնկությամբ զբաղվելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո «Մայամի» հյուրանոցային համալիրում զբաղվել պոռնկությամբ` գույքային օգուտ ապահովելով Վ. Ավայանի համար:
Այս մասին այսօր հայտնել են բրիտանական ԶԼՄ-ները:
Խոշտանգման ձևերից է ոտքերի տակ՝ կոշիկի վրայից, հարվածներ հասցնելը, որպեսզի հետքեր չմնան: Կարող են անձին հակագազ հագցնել՝ փակելով շնչատար խողովակը և ստիպել կտրուկ շարժումներ անել, որպեսզի անձին հասցնեն շնչահեղձության՝ առանց տեսանելի մարմնական վնասվածքներ պատճառելու:
Դիպուկահարն Իրաքում սպանել է 255 մարդու, որոնցից միայն 160-ն է հաստատվել Պենտագոնի կողմից:
Զինված հակամարտության պայմաններում կյանքի ու մահվան մասին որոշումը պահանջում է այնպիսի զգացմունքների առկայություն, ինչպիսիք են կարեկցանքն ու ինտուիցիան:
Այսօր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդիպեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ:
Բացարձակ չի համապատասխանում իրականությանը, որովհետև ամբողջ Երևան քաղաքում ավելի քան 400 տեղամասերում, հանձնաժողովներում նշանակվել են բացառապես «Ժառանգության» կողմից նախկինում տարբեր մարզերում նշանակված անդամներ, որոնք ապահովել են լավագույն ցուցանիշներ:
Աթալայը Թուրքիայում բնակվող սիրիացի փախստականներին անվանել է «եղբայրներ», իսկ Սիրիայում բնակվողներին՝ «դժբախտներ»:
Երևանի Ավան վարչական շրջանում պատահաբար հանդիպեցինք Տարոն Մարգարյանի շքեղ առանձնատներից մեկին, որը գտնվում է Ավանի Բաբաջանյան փողոցում (77/7 տուն) և ներկայացված է թեկնածուի պաշտոնական հայտարարագրում: Սակայն Տարոն Մարգարյանը և իր ընտանիքը գրանցված են Ավանի Սայաթ-Նովա թաղամասում (8-րդ շենք, բն. 7):
ՀՀԿ-ում, բնականաբար, գիտեն ընտրությունների արդյունքները: Ավելի ճիշտ, գիտեն՝ ինչպես և ինչ թվեր են հրապարակվելու մայիսի 6-ի գիշերը: Ու քանի որ, ըստ իրենց «տեղեկությունների», Տարոն Մարգարյանը հաղթելու ու դառնալու է Երևանի քաղաքապետ, թերևս, որոշել են հոգեբանական ճնշման չենթարկել իրենց թեկնածուին:
Ուշագրավ է, որ Եվրահանձնաժողովը ձմեռը կանխատեսել էր եվրոգոտու ՀՆԱ-ի առավել պակաս կրճատում՝ այս տարի 0.3 տոկոս, իսկ հաջորդ տարի՝ ոչ մեծ աճ՝ 1.4 տոկոս:
Ամերիկյան արժույթը աշխատանքային շաբաթն ամփոփեց փոխարժեքի բարձրացմամբ։ «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 3-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 415.98 դրամ։ Ամերիկյան արժույթը ապրիլի երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.35%-ով, կամ 1.46 դրամով:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Տակույա Հիրանոյին: