Բաժիններ՝

Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում. Մամեդյարով

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի, Թուրքիայի ու Իրանի արտգործնախարարների եռակողմ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում: Այս մասին այսօր Բաքվում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը.

«Ադրբեջանը պատրաստ է այդ հանդիպմանը: Դրա անցկացման ժամկետը քանիցս հետաձգվել է երեք նախարարների լարված գրաֆիկի պատճառով: Մենք ակնկալում ենք այդ հանդիպման նոր ժամկետների նշանակումը»:

Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների առաջին եռակողմ հանդիպումն անցկացվել էր Ուրմիայում, իսկ երկրորդը՝ Նախիջևանում:

Հիշեցնենք, որ մոտ 20 օր առաջ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել էր, որ առաջիկա օրերին Էրզրումում տեղի է ունենալու Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպումը: Ի դեպ, այդ հանդիպումը պետք է տեղի ունենար դեռևս 2012 թվականի նոյեմբերի 28-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս