
Օրեր անց Էրզրումում տեղի կունենա Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը

IRIB News-ի փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ առաջիկա օրերին տեղի կունենա Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպումը: Այս մասին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին:
Թեև նշվում է, որ այդ հանդիպումը կայանալու է Էրզրումում՝ այնուամենայնիվ, հանդիպման անցկացման ստույգ ժամկետը դեռ մնում է անհայտ: Էրզրումյան հանդիպումը պետք է տեղի ունենար դեռևս 2012 թվականի նոյեմբերի 28-ին, սակայն որոշակի պատճառներով այն հետաձգվել էր:
Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների առաջին եռակողմ հանդիպումն անցկացվել է Ուրմիայում, իսկ երկրորդը՝ Նախիջևանում: