Վարդան Ղուկասյանի մամլո խոսնակ. Դրանք ինչ-որ մեկի ինֆորմացիոն «վիբռսներն» են

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մամուլի խոսնակ Լիլիթ Աղեկյանը Գյումրիում հնչած կրակոցների և այդ կրակոցի արդյունքում տուժած անձանց մասին տեղեկություն չունի: 168.am-ի հետ զրույցում Լիլիթ Աղեկյանն ասաց, որ հիմա ինքը Գյումրիում չէ և տեղյակ չէ դեպքի մասին, սակայն վստահեցրեց, որ իրականություն չեն համապատասխանում մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե կրակոցների «ետևում նախկին քաղաքապետի եղբոր որդին է կանգնած»:

«Ես տեղյակ չեմ, քանի որ քաղաքում չեմ, բայց եթե ասում եք, որ մամուլը նման բան է շրջանառում, համարում եմ, որ դրանք ինչ-որ մեկի ինֆորմացիոն «վիբռսներն» են»,- 168.am-ին ասաց Լիլիթ Աղեկյանը:

Նա նշեց, որ, ըստ իր ունեցած տեղեկությունների՝ որևէ տարաձայնություն չկա ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի շրջապատի և Վարդան Ղուկասյանի եղբոր որդու միջև: Լիլիթ Աղեկյանն ասաց նաև, որ չի ճանաչում Շեկո և Քավոր Հարութ մականունով մարդկանց:

Հավելենք, որ քիչ առաջ հիվանդանոցում մահացել է Արտյոմ Կարապետյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս