Շեկոն հիվանդանոցում մահացել է (լուսանկարներ)

Այսօր՝ ապրիլի 23-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի104 հոդվածի հատկանիշներով:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Լուսանկարները՝ «Շիրակ կենտրոնի»

Gyumri01 Gyumri03 Gyumri4  Gyumri020 Gyumri0

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930