Պենտագոնը որոշել է կրծքանշան չշնորհել անօդաչու թռչող սարքերի օպերատորներին
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պենտագոնը վերանայել է հակամարտություններից հեռու գտնվողներին կրծքանշան շնորհելու մասին իր որոշումը: Նախկին որոշմամբ որոշվել էր կրծքանշանով պարգևատրել նաև անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օպերատորներին ու կիբեր հարձակումներ իրականացնողներին:
Պենտագոնի նոր ղեկավար Չակ Հեյգելը հայտարարել է, որ չնայած այդ մարտիկների արժանիքները պետք է գնահատվեն ըստ արժանվույն, սակայն կրծքանշան շնորհելու կարիք չկա: Դրա փոխարեն որոշվել է նրանց հատկացնել հատուկ հեծանակ (զինվորի ձախ թևքի վրա), որի մշակմամբ արդեն իսկ զբաղվում է ռազմական հանձնաժողովը:
Ակնկալվում է, որ այն կներկայացվի մեկուկես ամսվա ընթացքում: Չակ Հեյգելը Պենտագոնի ղեկավար է դարձել այս տարվա փետրվարի վերջին: