Բաժիններ՝

Ուրալյան ձյունն ուտում են Չելյաբինսկի երկնաքարից դուրս եկած «այլմոլորակային միջատները» (տեսանյութ)

Ռուսական Голос России ռադիոկայանի փոխանցմամբ՝ գործնականում Ռուսաստանի ողջ տարածքում պահպանվում է ցուրտ եղանակ: Այսօր առավոտյան Մոսկվայում սկսվել է նոր ձյունամրրիկ: Ձգձգվող ձմռանը հաղթելուն կնպաստեն «այլմոլորակային միջատները»:

Համացանցում տարածվում է Չելյաբինսկում հայտնված խորհրդավոր էակների մասին տեսանյութը: Այդ մանր միջատները մտնում են ձյան մեջ և սկսում են ուտել այն: Լուցկու գլխիկի չափը չգերազանցող այդ միջատները Չելյաբինսկում են հայտնվել փետրվարի կեսին երկնաքարի ընկնելուց հետո:

Չելյաբինսկի մարզի ԱԻՆ-ը և զինվորականները չեն մեկնաբանել այդ զարմանալի էակների մասին տեսանյութը, որը տեղադրվել է YouTube վիդեոհոսթինգում:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվում էր, թե ՉԹՕ-ն է երկնքում ոչնչացրել Չելյաբինսկի մարզի վրա ընկնող վիթխարի երկնաքարը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930