Վրաց պատրիարքը հանդես է եկել հայերենին հատուկ կարգավիճակ տրամադրելու դեմ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ վրաց պատրիարք Իլյա 2-րդը դեմ է հանդես եկել Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան վավերացնելու դեմ: Այդ խարտիան նախատեսում է տարածաշրջանային լեզվի կարգավիճակ շնորհել հայերենին.
«Վերջերս վերսկսվել են տարածաշրջանային լեզուների ու փոքրամասնությունների լեզուների մասին եվրոպական խարտիայի քննարկումները, ինչը մեր կարծիքով անընդունելի է, քանի որ այն հանգեցնելու է անջատողական շարժման ամրապնդմանը և երկրի համար կստեղծի նոր, ծանրագույն խնդիրներ:
Քանի դեռ չի վերականգնվել Վրաստանի տարածքային ամբողջականությունը, մենք կարծում ենք, որ անթույլատրելի է խորհրդարանի կողմից այդ խարտիայի վավերացումը»:
Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան ընդունվել է 1992 թվականին, Վրաստանը դրան միացել է 1990-ական թվականների վերջին: Խարտիան իր մասնակիցներին պարտավորեցնում է նպաստել տարածաշրջանային լեզուների կիրառմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, դատական վարույթները, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը, ինչպես նաև ԶԼՄ-ներում:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում վիրահայերը երկրի իշխանություններից պահանջել են անհապաղ վավերացնել Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան: Դա սրել է երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ու վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի միջև հարաբերությունները: