Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալությունից հետո ձևավորվելիք նոր կառավարության կազմում լինելու են նաև որոշակի փոխատեղումներ:
Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության երիտասարդ ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը:
Այսօր` մարտի 15-ին` 06:00-ի սահմաններում, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան-Մաշտոց փողոցների խաչմերուկի մոտակայքում հրդեհ է բռնկվել:
Օրերս Google ընկերությունը հայտարարեց այն մասին, որ հուլիսի 1-ից Google Reader RSS ծառայությունը փակվելու է:
Եթե Մարթենսի կեցվածքը դառնա ԵԺԿ-ի ընդհանուր հանրակարգային դիրքորոշում, «ժառանգություն» կուսակցությունը կվերանայի իր անդամակցությունը այդ կեղծ կազմակերպութանը:
ՀԱՀ առաջնության շրջանակներում «Սուպերսպորտ Յունայթեդի» պաշտպան Մոր Դիուֆը դարձել է ֆանտաստիկ գոլի հեղինակ՝ մրցակցի դարպասը գրավելով սեփական կիսադաշտից:
«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին 70 տոկոսանոց շեմը հաղթահարել է 3 թեկնածու:
«Քաղաքական աշխարհը բարի փերիների միջավա՞յր է: Ուզում էիք «ապակենտրոնացված», «բարի», «կրեածիվ» պայքար՝ առանց զանգվածային մոբիլիզացիայի, առանց հստակ քաղաքական լեզվի, առանց ուժային բևեռի ստեղծման, առանց ուժային բալանսի խախտման, ու հետո արտաքին աշխարհից զգույշ վերաբերմո՞ւնք»:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում մեկնարկեց աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի նորանշանակ պետ Ալեքսանդր Ստուդենիկինին:
Նախարարության կողմից չի իրականացվել ոլորտում առկա խախտումների պատշաճ արձագանքմանն ու լուծմանն ուղղված հետևողական քաղաքականություն:
«Օր ա լինում, հացը բաժանում եմ մասերի` մի կտոր, եթե ուտեմ, հաջորդ օրը չեմ ունենա: Այ էդ ձևով եմ ապրում: Օր ա լինում` արցունքներս եմ ուտում»,- ասում է Սիլվան
Փետրվարին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը կազմել է 15,1 հազար մարդ` նախորդ տարվա փետրվարի 10,2 հազարի դիմաց:
Մարտի 14-ին ՀՀ է ժամանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի գլխավորած պատվիրակությունը: Սա ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի պաշտոնում նշանակվելուց հետո գեներալ-լեյտենանտ Ստուդենիկինի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն:
Քիչ առաջ Ազատության հրապարակում է ելույթ ունեցավ Երևանի Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը:
Այսօր ժամը 15-ից Երևանի Ազատության հրապարակում, որտեղ շարունակում է հացադուլ անել ընդդիմադիր շարժման առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան, մեկնարկել է ստորագրահավաք` «Սատարում եմ նոր Հայաստանի պայքարին» խորագրի ներքո։
Մյունխենի «Բավարիայի» եզրային Արյեն Ռոբենը խոսել է «Յուվենտուսի» հետ առաջիկա հանդիպումների մասին:
ԲՀԿ-ի վարքագծի նման փոփոխությունը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ պատճառներով: Բայց բոլոր այդ պատճառները կարող են հանգել այն թեզին, որը տևական ժամանակ շրջանառվում է քաղաքական շրջանակներում:
«ՌԵԳԻՈՆ» հետազոտական կենտրոնի տվյալների համաձայն, կրթության և գիտության նախարարի ֆեյսբուքյան էջը ռեկորդային է քաղաքական և հասարակական գործիչների էջերի շարքում՝ իր ընդարձակ լսարանով:
Նախախորհրդարանի անդամ Գարեգին Չուքասզյանը հայտարարեց, որ պետք է մեկնարկվի պետականության նոր գարունը. «Պատրա՞ստ եք դառնալ Րաֆֆու ընտրական բանակը: Րաֆֆու թիմն իր ժողովուրդն է: Հայ ժողովրդի արգանդը չի չորացել, հանձնարարի խնդիր դիր ու կհայտնեվ զավակները»:
Ավելի վաղ իրանցի 152 պատգամավոր ստորագրել էին այդ օրենքի տակ:
«Ո՞վ կարող է այդ զոհասեղանից Րաֆֆի Հովհաննիսյանին հանել դուրս, ոչ ոք, ո´չ Սերժ Սարգսյանը, ո´չ Վլադիմիր Պուտինը, ո´չ Օբաման: Կա միայն մեկ ուժ, որը կարող է դա իրագործել, այդ ուժը կոչվում է հայ ժողովուրդ»,- շեշտեց նա:
Մենք ունենք եռաքայլ փոփոխության կարիք:
Երեկ Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության գիշերային հերթափոխի աշխատակիցները չէին ընդունում հերթափոխը: Բողոքի պատճառներից մեկն ընկերության կողմից փետրվար ամսվա հավելավճարային աշխատավարձը չստանալն էր, ինչպես նաև աշխատակից Արմեն Խուրշուդյանին աշխատանքից ազատելը:
Դատախազությունը հաստատել է «Երևան Սիթի» խանութի անվտանգության աշխատակից Արա Կարապետյանի կողմից շորթում կատարելու քրեական գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։
Մեր միջնորդությունը սատանայի ներկայացուցիչներ Հրայր Թովմասյանի, Դավիթ Հարությունյանի կողմից մերժվեցին:
Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը, ում թիմին այսօրվա վիճակահանության արդյունքներով մրցակից է դարձել իսպանական «Մալագան», նշել է, որ նրա համար ավելի ընդունելի է մրցելը անդալուսյան ակումբի , քան «Բարսելոնայի», «Ռեալի» կամ «Բավարիայի» հետ:
Ոստիկանությունից դատարանին գրավոր տեղեկացրել էին, թե Ս.Սուրենյանցի բնակության վայրն իրենց անհայտ է՝ նշելով, որ այցելել են Սուրենյանցի բնակարան, բայց պարզվել է, որ նա 2009թ. բնակարանը վաճառել է Գրիգոր Բաբաջանյանին։
Արմեն Մարտիրսյանի խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոստմանը համաձայն, որ որևէ քաղաքացու արյուն չի հեղվելու, պայքարի դժվարությունը վերցրեց իր վրա:
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի թիվ 26/01 ընտրատեղամասում ընտրության արդյունքները կեղծելու վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամ Դերմոտ Ահերնի նամակի հիման վրա նյութերի նախապատրաստումը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: