Բաժիններ՝

Ծրագրավորողները ստեղծում են այլընտրանքային Google Reader

Օրերս Google ընկերությունը հայտարարեց այն մասին, որ հուլիսի 1-ից Google Reader RSS ծառայությունը փակվելու է:

Այս հայտարարությունից հետո բազմաթիվ ընկերություններ հայտնել են այն մասին, որ ծրագրում են ստեղծել սեփական Reader-ներ: Նման գաղափարի մասին, օրինակ, բարձրաձայնել է նորությունների Digg սոցցանցը:

Կայքի մշակողները հաշվիչ ժամանակաչափ են տեղադրել, որը հաշվում է Google Reader-ի աշխատանքների դադարեցման ժամանակը: Նրանք հուսով են այս կերպ թողարկել ալտերնատիվ Google-ի RSS ծառայությունը 109 օրում: Այս մասին գրում է hitech.vesti.ru-ն:

Digg-ի ղեկավարության խոսքով, իրենք արդեն երկար ժամանակ է՝ մտածում էին սեփական «ընթերցող» (Reader) ստեղծելու ուղղությամբ, սակայն երբ արդեն հայտնի դարձավ Google Reader-ի «վախճանի» մասին, այդ ծրագիրը նրանց համար առաջնահերթություն դարձավ:

Կարդացեք նաև

Google Reader-ի տեղը ուզում են գրավել նաև Zite և Feedly ընկերությունները, որոնք ևս հայտնել են, որ ցանկանում են սեփական Reader-ներ ստեղծել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս