Երբ երեկ Մոսկվայից ինձ ճանապարհեցին, ինձ ասացին` այժմ դու գնում ես մի տաք երկիր, բայց ոչ այն պատճառով, որ այնտեղ լավ եղանակ է, այլ որովհետև այնտեղ ժողովուրդն ավելի մեծ ջերմությամբ կընդունի: Թեև երբևիցե չեմ եղել Հայաստանում, բայց բոլոր այն մարդկանց միջոցով, որոնց ճանաչում եմ, շատ լավ եմ ճանաչում Հայաստանը:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը 2012թ.-ին որևէ գույք, արժեթղթեր կամ այլ ներդրումներ, դրամական միջոցներ չի ունեցել:
CNet News-ը՝ հղում անելով իր անանուն աղբյուրներին, տեղեկացնում է, որ Twitter միկրոբլոգային հարթակը պատրաստվում է երաժշտական հավելվածի թողարկմանը:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:
«Սիրելի գյումրեցիներ, երեկ Ցայգ հեռուստատեսությամբ հեռարձակված՝ «Իրականում» հաղորդաշարի հյուր, իրեն մեկ ոտանի ճարպիկ կերպար հայտարարող՝ Վարդան Ղուկասյանը, սեփական շահադիտական նպատակներով աղավաղում է Գյումրու վարկանիշը և ստիպված ենք անդրադառնալ դրան»:
Թեկուզ ընտրությունները լեգիտիմ չեն եղել, բայց եթե այսօր կարողանա գումար բերել, թե ճակատը չպաչես, ուրեմն՝ ամոթ էղնի ինձ, խաչն ու Ավետարանն էլ վկա, թե ես ներողամիտ չլինեմ:
Մոսկվայի «Սպարտակի» հայազգի հարձակվող Յուրա Մովսիսյանը պատմել է «Լոկոմոտիվի» հետ հանդիպման մասին, որն ավարտվել է գոլազուրկ ոչ- ոքիով։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 21-ին կայցելեն Երևան: Նույն օրը նրանց կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում «Սպարտակը» սեփական հարկի տակ 0:0 ավարտեց հանդիպումը «Լոկոմոտիվի» հետ:
Երկու տնտեսագետների՝ ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի և «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի միջև կոնֆլիկտը ոչ միայն չի հանդարտվում, այլև կարծես նոր թափ է հավաքում։
Մարտի 11-15-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 72,297,818 ԱՄՆ դոլար 411.76 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 91,357,898 ԱՄՆ դոլար 413.16 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Լինելով նման հանձնաժողովի նախագահ, Ջհանգիրյանը կարող է արդյունավետ աշխատել իշխանության հետ և Մարտի 1-ի գործով հետաքրքիր բացահայտումներ իրականացնել:
Քիչ առաջ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշի ոլորաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Բեռնատարը բախվել է «Գազել»-ին, հետո՝ «Վազ 2109-»-ին, որից հետո բեռնատարը գլորվել է ձորը։
«Այն, որ գործը լրիվ դատարկ չէ, հիմքեր կան, այդ թվում Վարդան Սեդրակյանի կապը այն հայտնի երկու անձանց հետ»,- մասնավորապես ասել է փաստաբանը։
Իր թոռնուհու ընկերոջը ծեծի ենթարկելու համար Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Անիչկա Հակոբյանը դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամանակով, բայց նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով:
Պատկերացրեք, Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ չի անում, այս պրոցեսները վերջանում են, ի՞նչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանը: Որպես քաղաքական գործիչ՝ մեկ-երկու քաղաքական ակցիա, քայլեր, դրսևորումներ կանի, հետո որպես կուսակցության ղեկավար, զբաղվելու է կուսակցական գործերով, իր բզկտված խմբակցությամբ:
Մարտի 16-ին, ժամը 05.27-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի 13-րդ փողոցում այրվում են տան տանիքներ:
Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հացադուլի դուրս եկած ակտիվիստ Բայանդուր Պողոսյանն այսօր՝ ժամը 20:00–ին, պատրաստվում է դադարեցնել հացադուլը։
Մարտի 15-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 00.05-ից մինչև ժամը 08.50-ն ընկած ժամանակահատվածում Մեծ Մասրիկգյուղի բնակիչ, 1973թ. ծնված Իշխան Խլղաթյանի վարած «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Վարդենիս ճանապարհի 69-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Մինչև այժմ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է որևէ քննության ենթարկվելուց, անգամ` զարկերակային ճնշման չափման ամենապարզ հետազոտությունից։ Նա պատճառաբանում է, որ իրեն լավ է զգում և որ անհրաժեշտության դեպքում ինքը կհրավիրի բժիշկներին։
Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը մի անգամ գնաց նախագահական, զրուցեց կարող էր երկրորդ անգամ էլ գնալ, կարող է՝ երրորդ անգամ էլ գնա: Իսկ եթե ինքը ձևի համար է էնտեղ նստել և հաճույք է ստանում, որ բոլորն այցելում են իրեն, տեսնում են, դա էլ խնդիր է
Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին 50-ից ավելի «Կամազ» մակնիշի բեռնատարներ են կայանված, որոնց վարորդները ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնում էին, որ իրենք նշված ճանապարհահատվածը փակելու են այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել իրենց խնդիրը։
Կրիմինալ աշխարհի հետ ինձ որ կապում են… նախ ընչի՞ հմի կրիմինալ աշխարհ էլ կա՞: Կրիմինալը սաղ պետական…պետական կառույցն է ամենաուժեղ կրիմինալն այսօր…Էդ խեղճերն ի՞նչ են արել, սաղ գաղութները չորցած-նստած են էլի էդ խեղճ տղեքը, ի՜նչ են արել:
«Տղա ջան, ճիշտ եք Հարվարդ չեմ ավարտել, բայց ավարտել եմ ԵՊՀ-ն` տնտեսագետ եմ և իրավաբան, նաև հպարտ եմ իմ ոստիկանական անցյալով… Իսկ Դուք լսեք Էմինեմ, դա Ձեր մոտ լավ է ստացվում երևի…»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը։
Այդ երկու բանակների մարտունակության մակարդակի համեմատության ժամանակ առավելությունը տալիս են Հայկական բանակին:
21-ամյա կնոջը ներկայացված մեղադրանքի համաձայն՝ նա 2011 թ. հոկտեմբերի 8-ին, ժամը 04-ի սահմաններում Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում գտնվող իրենց առանձնատան բակում` խոտի հակերի վրա, միայնակ ծննդաբերելուց անմիջապես հետո իր նորածին երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքի ափով փակել է երեխայի շնչառական անցքերը` շնչահեղձ անելու եղանակով սպանել նրան:
Երգիչ, կիթառահար Սուրեն Առուստամյանը հաղթել է համաշխարհային ճանաչում ունեցող անգլիացի կիթառահար և երգահան Էրիկ Կլեպտոնի հայտարարած մրցույթում:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՊԲ օպերատիվ տվյալներով՝ մարտի 10-ից 16-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ:
Երգիչ Արամեի նոր՝ «Դու, դու, դու» երգն արդեն համացանցում է: Օրեր առաջ, երգիչն իր ֆեյսբուքյան ընկերներին տեղեկացրել էր նոր տեսահոլովակի նկարահանման աշխատանքների մասին և առաջարկել անձամբ գտնվել նկարահանման հրապարակում: