Բաժիններ՝

Փետրվարին Հայաստանից մեկնածները 15,1 հազարով ավելի են, քան ժամանածները

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության սահմանահատումների հաշվառման տվյալների համաձայն` հունվար-փետրվար ամիսներին Հայաստանից մեկնածների թիվը 22.122-ով գերազանցել է Հայաստան ժամանածների թվին: Ընդ որում` օդային տրանսպորտային միջոցներով բացասական մնացորդը կազմել է 19 253 մարդ, երկաթուղայինով` 154, ավտոմոբիլայինով` 2715:

Նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի  համեմատ միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդն ավելացել  է 7,7 հազարով կամ 53,7%-ով:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության կայքէջի, 2013թ.-ի հունվար-փետրվար ամիսներին ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի  համեմատ  ավելացել է  62,9  հազար  մարդով  կամ  13,7%-ով և կազմել 523,7 հազար մարդ:

Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում կազմել է 41,6%:

Կարդացեք նաև

Փետրվարին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը կազմել է 15,1 հազար մարդ` նախորդ տարվա փետրվարի 10,2 հազարի դիմաց: Ընդ որում` փետրվարին Հայաստան է ժամանել 119.445 մարդ, մեկնել` 134.565 մարդ: Տրանսպորտային բոլոր միջոցներով Հայաստանից մեկնածների թիվը գերազանցել է ժամանածների թվին. օդային տրանսպորտով` 10.514, երկաթուղայինով` 133, ավտոմոբիլայինով` 4473:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս