Բաժիններ՝

Մեր առջև առկա է երկու ճանապարհ. Ահմեթ Դավութօղլու

Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի փոխանցմամբ՝ Դիարբեքիր այցելած Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն «Դիջլե» (Տիգրիս) համալսարանում հայտարարել է, որ Թուրքիան ունի նոր քաղաքականության ըմբռնման կարիք.

«Նոր քաղաքականության ըմբռնմանը պետք է գնահատական տրվի նախ մեր երկրում, հետո նոր մեր տարածաշրջանում ու աշխարհում: Մենք ունենք եռաքայլ փոփոխության կարիք: Մարդը դա պետք է անի իր մեջ, իսկ երկիրն՝ իր:

Նախ պետք է փոխել մտածելակերպը: Պետք է բացառվեն անցյալի սխալները, պետք է հարգվեն մարդկային արժանիքները: Մենք պետք է ստեղծենք մի նոր մշակույթ: Նպատակը մեկն է՝ մարդկային արժանապատվության պաշտպանությունը:

Երկրորդը նույնականության կառուցումն է: Ով ինչ էլ որ ասի, մենք պատմականորեն ցեղակից ենք միմյանց: Սա է մեր արտաքին քաղաքականության հիմնական տարրը: Ամեն ինչ կարելի է մոռանալ, բացի ազատությունից: Մեր առջև առկա է երկու ճանապարհ:

Կա՛մ նոր քաղաքականության ըմբռնմամբ հաղթահարում ենք բոլոր խոչընդոտները մեր մտածելակերպում, սրտներում ու պրակտիկայում և միասին (թուրքը, քուրդը, բոսնիացին, արաբը) առաջ ենք գնում դեպի ավելի մեծ նպատակներ, կա՛մ էլ  կփորձեն մեզ մասնատել փոքր մասերի»:

Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում լույս տեսավ Դավութօղլուի «Տեսությունից պրակտիկա. Զրույցներ Թուրքիայի արտաքին քաղաքականության շուրջ» նոր գիրքը, ինչի հետ կապված՝ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայում արդեն ոչ ոք վերադարձ չի կատարի արտաքին քաղաքականության հին պատկերացումներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս