
Խոշոր հրդեհ` Երևանում. այրվել է կոշկակարի տաղավարը և KIA Sportage մակնիշի ավտոմեքենան (լուսանկարներ)

Այսօր` մարտի 15-ին` 06:00-ի սահմաններում, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամիրյան-Մաշտոց փողոցների խաչմերուկի մոտակայքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են մեկնել հրշեջ-փրկարարների ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով, ովքեր պարզել են, որ Ամիրյան փողոցի թիվ 13 շենքի մոտ այրվում է կոշկակարի տաղավարը և տաղավարին հարակից կայանված Լ. Բարբարյանին պատկանող KIA Sportage մակնիշի սիրիական համարանիշերով ավտոմեքենան: Լ. Բարբարյանը, սիրիահայ է, ով պետք է նշված ավտոմեքենան վաճառեր: