Պոտենցիալ մահապարտը իր երկրում վաղուց արդեն գտնվում է հետախուզման մեջ: Ոստիկանության տվյալներով՝ նա պատասխանատու է օգոստոսի 19-ին ահաբեկչության իրականացման համար:
Շատ կցանկանայի, որ ամբողջությամբ նոր վերելակներ ներկրեինք, և ամբողջ քաղաքի վերելակները փոխվեին: Մի վերելակը սովորաբար 25 տարի տարի ծառայելուց հետո ենթակա է լինում փոփոխման:
Սոցիոլոգի գնահատմամբ՝ իշխանությանը հարմար կլինի, որ 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ ընդդիմությունը միասնական մեկ թեկնածու չունենա:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարությունը՝ ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի քրեական գործի ընքացքի վերաբերյալ:
Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի («Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը») հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ԱԱԾ և հարկային ստուգումները շարունակվում են:
Ներկայում նման մեղադրանքներով ստուգումներ են անցկացվում ևս 5 խոշոր եվրոպական` ABN Amro, Barclays, Credit Suisse, Lloyds և ING բանկերում:
Բացի այդ, քանի որ փոքրիկն ունի գլխուղեղի արյունազեղում, անընդհատ քնեցվում է, որպեսզի արյունը ներծծվի: Իսկ վթարի հետեւանքով տուժած եւ վիրահատության ենթարկված մյուս որդին` 9-ամյա Մհեր Բաղդասարյանը գիտակցության է եղել եւ այսօր արդեն նրան կերակրել են:
Սերգեյ Լավրովի փոխանցմամբ՝ ՌԴ-ն Իրանի միջուկային հարցի շուրջ Ստամբուլում և Մոսկվայում անցկացված բանակցությունները ձախողված չի համարում: «Նրանք, ովքեր խոսում են ձախողման մասին, ցանկանում են հիստերիկ հռետորություն պարտադրել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվել` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:
Նրան ազատ արձակելու կոչերով հանդես էին եկել ինչպես տեղի իրավապաշտպանները, այնպես էլ «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:
«Նրանք, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում մոռանալ Սովետական Միության ընթացքում ապրած լավ տարիները ու արժեք չեն տալիս մեր երկրի անկախությանը, այդ թափորով վազում են Պուտինի լոզունգին ընդառաջ: Իսկ նրանք, ովքեր գոնե մի քիչ գնահատում են իրենց երկիրը, որտեղ ապրում են, բնականաբար, շատ զգուշությամբ են վերաբերվում կամ պարզապես կտրուկ մերժում են: Ինձ էլ համարում եմ կտրուկ մերժողներից մեկը»:
«Ռուսներն իմացել են, որ այդ նավերում միայն ջուր չէ: Եղել են նաև ծանր հրթիռակիրներ, Թուրքիայում ու Ռումինիայում օդային բազաները բերվել էին մարտական պատրաստվածության: Ամերիկացիներն այդ ժամանակ (2008թ.-ի ռուս-վրացական պատերազմի օրերին) շատ վճռական էին տրամադրված»,- խոստովանել է նախագահը:
Երեկ երեկոյան Էրեբունի վարչական շրջանում, իր տանը ՏՏ տեսակի ատրճանակով ինքնասպանություն էր գործել գործարար Միշա Քալանթարյանը, ով գործարար Հայրապետյանների ընտանիքից է` Փայլակ Հայրապետյանի եղբայրը:
ArmenianSoccerCom-ը ներկայացրել է Հայաստան – Բելառուս ընկերական խաղի (1։2) հետաքրքիր դրվագները՝ տեսաշարքով։
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաշտպան Նուրի Շահինը կարող է տեղափոխվել իտալական «Նապոլի»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 22-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ փողոցներում ջրամատակարարումը դադարեցվելու է:
Միևնույն ժամանակ Բլեյքը շեշտել է, որ Վաշինգտոնը շարունակելու է աջակցել Ուզբեկստանին, նույնիսկ Աֆղանստանից խաղաղարար ուժերի դուրսբերումից հետո:
168.am-ի թղթակցի հետ զրույցում Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Սահակյանն ասաց. «Հրանուշին և իր երեխային ոչինչ չի պատահել: Մենք զննել ենք Հրանուշին, պարզել, որ նա ոչ միայն որևէ վնասվածք, այլև քերծվածք չի ստացել, և ճանապարհել ենք տուն»:
«Արմավիա» ընկերությունը հրաժարվում է անդրադառնալ «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության արած հայտարարությանը՝ խոստանալով մեկնաբանություններ տալ երկուշաբթի օրը:
Այս շաբաթ ավելի վաղ հանձնախումբը նույնաբովանդակ կոչով դիմել էր նախագահ Բարաք Օբամային:
Կազանցիների ֆուտբոլիստներ Բիբրաս Նատխոն և Սալոմոն Ռոնդոնը երկրորդ խաղակեսում դաշտ են դուրս եկել` շփոթելով մարզաշապիկները:
Միևնույն ժամանակ, Սիրիայի երկրորդ խոշոր քաղաք Հալեպում մարտերը կառավարական ուժերի և Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչների միջև շարունակվում են: Կառավարական զորքերը գրոհայիններին դուրս են մղում Սեյֆ էդ Դաուլա շրջանից: Դա վերջինն է այն երեք շրջաններից, որոնք գտնվում էին գրոհայինների տիրապետության տակ:
Օգոստոսի 23-ին Աբունա Պաուլոս Պատրիարքի հուղարկավորության արարողությանը կմասնակցի նաեւ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու պատվիրակությունը:
«Հայաստանը Աշոտի նմանի պատճառով չի ստացել իր 100 միլիոն վարկը, ինչի արդյունքում կգործարկվեր 23 ֆաբրիկա, և շուրջ 10 հազար աշխատատեղ կբացվեր»։
Այսօր Youtube-ում Սուրեն Մելիքջանյան (95Suren) օգտատերը հրապարակել է Յուրա Մովսիսյանի գոլերի դրվագներով տեսահոլովակ
Մինչ իր գործընկերների այցելությունը Վարհավար, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը հերքել էր գյուղում փլուզումների փաստը։
Շնորհակալություն հայտնելով քաղաքային խնդիրները օգոստոսի 18-ին ժամը 16-ին քննարկելու մասին ինձ հղած Ձեր հրավերի համար, ստիպված եմ տեղեկացնել, որ մասնակցել չեմ կարողանա:
Ըստ գործակալության` Շարաան աջակցություն է հայտնել Սիրիայում ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի նորանշանակ հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիին:
Ըստ մեղադրանքի՝ Արտուշ Հակոբյանը, հանդիսանալով բանդայի ղեկավար, կազմակերպել է Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումները:
Բնապահպանների խոսքով՝ Հայաստանի հանքերը բաժանվել են մի քանի ընկերությունների, որոնք մրցույթով չեն ընտրվել: «Եթե դու հանք ես ուզում շահագործել, պետք է ամենալավ ընկերությանը վստահես այդ գործը: Բայց մեր հանքերը շահագործման են տալիս անփորձ ընկերություններին»,- ասաց Ինգա Զարաֆյանը: