Բաժիններ՝

Հրանուշին և իր երեխային ոչինչ չի պատահել

Այսօր Ժամը 09:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» Վենտո մակնիշի և «ՎԱԶ» 2103 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով «ՎԱԶ» 2103-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայրուղու միջանկյալ գազոնի վրա:

Քաղաքացիները ահազանգել են նաև 1-03 ծառայություն, որպեսզի կանչով դեպքի վայր մոտենան Երևան-Սևան մայրուղու վրա ծառայություն կատարող 1-03 բրիգադի աշխատակիցները, սակայն չսպասելով բրիգադի ժամանմանը՝ քաղաքացիները վթարի վայրից Հրազդան բժշկական կենտրոն են տեղափոխել Հրազդանի բնակիչ 18-ամյա Հրանուշ Աբրահամյանին, որը հղի վիճակում էր գտնվում:

168.am-ի թղթակցի հետ զրույցում Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Սահակյանն ասաց.  «Հրանուշին և իր երեխային ոչինչ չի պատահել: Մենք զննել ենք Հրանուշին, պարզել, որ նա ոչ միայն որևէ վնասվածք, այլև քերծվածք չի ստացել, և ճանապարհել ենք տուն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս