Բաժիններ՝

Խմբագիրն ազատ է արձակվել

Արդբեջանում վաղաժամկետ-պայմանականորեն ազատ է արձակվել islamazeri.az կայքի գլխավոր խմբագիր Ռամին Բայրամովը:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակցի փոխանցմամբ, նման որոշում է կայացրել Բաքվի Սարուխանի շրջանային դատարանը:Բայրամովը և երկու այլ իսլամիստներ ձերբակալվել էին անցած տարվա օգոստոսին: Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը նրանց առաջադրել էր «երկրի նկատմամբ թշնամական գործունեության, ինչպես նաև անկարգություններ, հասարակական անվտանգությունը խախտելու և քաղաքացիների անհնազանդությունը սադրելու» մեղադրանք:

Հետագայում, սակայն, Բայրամովի գործն առանձնացվեց, և նա դատապարտվեց մեկուկես տարվա ազատազրկման` ապօրինի կերպով զենք ու թմրանյութ պահելու մեղադրանքով:

Նրան ազատ արձակելու կոչերով հանդես էին եկել ինչպես տեղի իրավապաշտպանները, այնպես էլ «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

Ադրբեջանի կալանավայրերում դեռեւս պատիժ են կրում 7 լրագրողներ, որոնց միջազգային իրավապաշտպան կառույցները համարում են քաղբանտարկյալներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031