«Արմավիան» պատասխան չունի՞

Ինչպես հայտնի է՝ «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունը հայտարարել է, որ ընկերությունը սպասում է հայկական «Արմավիա» ավիափոխադրողի հետագա գործողություններին` վերանորոգման կանգնած Sukhoi Superjet-100-ից հրաժարվելու հետ կապված: Ընկերության ներկայացուցիչ Անդրեյ Մուրավյովը նշել է, որ եթե իրավիճակը փակուղի մտնի, ապա իրենք հայկական ընկերության դեմ հայց կներկայացնեն դատարան:

168.am-ի հարցին՝ ինչպե՞ս եք մեկնաբանում «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության արած այն հայտարարությանը, որ եթե խնդիրը չլուծվի, ապա ընկերության դեմ դատական հայց կներկայացնեն և ի՞նչ միջոցառումներ է իրականացնում «Արմավիան» այդ խնդրի կարգավորման ուղղությամբ, «Արմավիա»  ընկերությունից մեզ պատասխանեցին.  «Բոլոր պարզաբանումները՝ կապված Sukhoi Superjet-100-ի հետ, կտրվեն մեր ընկերության մամլո խոսնակի կողմից միայն երկուշաբթի օրը: Մինչ այդ՝ որևէ մեկնաբանություն մենք իրավասու չենք անելու»:

168.am-ը այսօր փորձեց կապ հաստատել նաև «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության հետ, սակայն մեր բոլոր հեռախոսազանգերն այդպես էլ մնացին անպատասխան:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031