Բաժիններ՝

Նուրի Շահինը կարող է հայտնվել Նապոլիում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաշտպան Նուրի Շահինը կարող է տեղափոխվել իտալական «Նապոլի»: Նեապոլցիները ցանկանում են ամրապնդել կիսապաշտպանական գիծը, և ակումբի ղեկավարները դիտարկում են թուրք ֆուտբոլիստին վարձակալելու տարբերակը: Արքայական ակումբը դեմ չէ մեկ տարի ժամկետով վարձավճարով Շահինին զիջել այլ ակումբի: «Նապոլին» պատրաստ է ֆուտբոլիստի մեկամյա վարձակալության համար վճարել 2 մլն եվրո: Նա կարող է փոխարինել ուրուգվայցի Վալտեր Գարգանոյին, ում ապագան իտալական ֆուտբոլում դեռևս անհայտ է մնում:

Նշենք, որ Նուրի Շահինի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Լիվերպուլը», «Արսենալը» և «Ֆեներբահչեն»:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031