ԽՍՀՄ վերականգնման վտանգը միշտ կա

«Եվրասիական միություն գոյություն չունի: Չկա նաև այդ միության մոտավոր նկարագրություն, ուստի խոսակցությունները հիմա ոչ թե գործնական ոլորտում են, այլ մարդիկ դիրքորոշվում են՝  ըստ իրենց նախասիրությունների: Նրանք, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում մոռանալ Սովետական Միության ընթացքում ապրած լավ տարիները ու արժեք չեն տալիս մեր երկրի անկախությանը, այդ թափորով վազում են Պուտինի լոզունգին ընդառաջ: Իսկ նրանք, ովքեր գոնե մի քիչ գնահատում են իրենց երկիրը, որտեղ ապրում են, բնականաբար, շատ զգուշությամբ են վերաբերվում կամ պարզապես կտրուկ մերժում են: Ինձ էլ համարում եմ կտրուկ մերժողներից մեկը»,- 168.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության մասին հարցին, ասաց Կարապետ Ռուբինյանը:

Մեր այն հարցին էլ, թե մտավախություն չկա՞, որ անդամագրվելով Եվրասիական միությանը՝ կվերականգնվեն ԽՍՀՄ կարգերը, Կ.Ռուբինյանը պատասխանեց.  «Բավական է հետևել ռուսական քաղաքական բոմոնդի տրամադրություններին, շփվել հասարակ ժողովրդի հետ, այդ հարցի շուրջ խոսել, կտեսնեք, որ այդ վտանգը միշտ կա: Երբ այդ ամենին գումարում ենք այն, որ ըստ էության գործ ունենք մի հետամնաց, բռնատիրական երկրի հետ, որտեղ մարդու իրավունքները չեն հարգում, ապա միանգամից եզրակացություն պետք է անենք, թե ինչ գործ ունենք դրանց հետ»:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս