
Նիկոլ Փաշինյանի հարցը` Աղվան Հովսեփյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Աժ-ում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հարց ուղղեց` ասելով. «Եթե Ձեր ներկայացրած միջնորդության մեջ նշված Վարդան Օսկանյան բառերը փոխարինելու լինենք Աղվան Հովսեփյան բառերով, իսկ 1 մլն 400.000 բառերը փոխարինելու լինենք «Ֆոլսֆագեն ֆայտոն» բառերով, ապա չե՞ք կարծում, որ նույն հիմնավորումներով կարելի է քրեական գործ հարուցել նաև Ձեր դեմ, քանի որ բազմաթիվ անգամներ գրվել է, որ այն մեքենան, որը սպասարկում է Ձեզ, պատկանում է ուրիշին և այդ մեքենայի վրա դրված են ընդամենը ՀՀ գլխավոր դատախազին պատկանող պետհամարանիշները»:
Ի պատասխան Աղվան Հովսեփյանն ասաց. «Կարծում եմ` Դուք ճիշտ կանեք Ձեր քաղաքացիական իրավունքն իրականացնել և այդ հարցով դիմել դատաքննչական մարմիններին, և ես ցուցմունք կտամ համապատասխան մարմիններին»:
Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց. «Ես իմ քաղաքացիական իրավունքն իրականացնելու շրջանակներում ամեն ինչ կանեմ, որ Դուք պաշտոնանկ արվեք, որպեսզի չխոչընդոտեք դատաքննչական մարմինների աշխատանքներին»: