ԲՀԿ-ն բոյկոտում է այսօրվա ԱԺ քվեարկությունները

Քիչ առաջ Աժ ամբիոնից ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց պատգամավորներն այսօր չեն մասնակցելու ԱԺ քվեարկություններին:

Այս պահին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորներն ԱԺ դահլիճում են` բացառությամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի:

Ենթադրվում է, որ ԲՀԿ-ականները կմասնակցել նիստերին, ելույթներ կունենան, սակայն որևէ քվեարկության չեն մասնակցի:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկման է ներկայացվելու ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնորդությունը, որով նա ԱԺ համաձայնությունն է պահանջում ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին հայտնի քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավվելու հարցում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031