Բաժիններ՝

Արտարժույթի շաբաթական ամփոփ տվյալներ

Սեպտեմբերի 24-29-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 105 մլն 728 հազար 879 ԱՄՆ դոլար՝ 405.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 119 մլն 401 հազար 775 ԱՄՆ դոլար՝ 406.85 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 17 մլն 400 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 405.76 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է  2 մլն 656 հազար 798 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝   406.28 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8 մլն 669 հազար 843 EUR՝  522.7 դրամ  մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 21 մլն 164 հազար 815 EUR՝  525.9 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 981 մլն 019 հազար 725 ՌԴ ռուբլի՝ 12.90 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 102 մլն 918 հազար 964 ՌԴ ռուբլի՝ 13.1 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Սեպտեմբերի 10-23-ն  ընկած  ժամանակահատվածում  բանկերի  կողմից  դրամով  տրամադրված  վարկերի  ծավալը  կազմել է  59.9  մլրդ  դրամ,  իսկ ԱՄՆ  դոլարով  տրամադրված վարկերի ծավալը՝ 74.6 մլն ԱՄՆ դոլար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս